News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի մանկապարտեզներում երեխաների սնունդը վստահում են ավազակներին։ Այս մասին հուլիսի 4-ին լրագրողներին հայտարարեց «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Սննդի ապահովության պետական ծառայությունից ինձ տեղեկացրեցին, որ վկայականը պարտադիր չէ։ Եվ ես ենթադրում եմ, որ նրանք այդ վկայականները տրամադրել են կիսաավազակային կազմակերպությունների»,- հայտարարեց Պողոսյանը։

Մանկապարտեզում երեխաներին տրվող սննդի նմուշները պետք է 3 օր պահվեն սառնարանում, որպեսզի թունավորման դեպքում տեսուչը կարողանա համեմատել եւ հասկանալ թունավորման պատճառը։

Այս կարգը պետք է գործի բոլոր հաստատություններում, նշեց նա։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում թունավորման վերջին դեպքերին, ապա այդ գործով գոնե պրոֆիլային ՀԿ-ներին պետք է որեւէ տեղեկություն տրամադրվի։ «Մենք հասկանում ենք, որ քննության գաղտնիությունը պետք է ապահովվի, բայց գործի ընթացքի մասին մենք ոչինչ չգիտենք»,- հայտարարեց Պողոսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ