News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ ՆԳՆ-ն հատուկ ուսուցողական դասընթացներ կանցկացնի իր քաղաքացիներ համար, որոնց ժամանակ կպատմի, թե ինչպես ճիշտ սելֆի անել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ՆԳՆ-ն անհանգստանում է կյանքը վտանգելու գնով օրիգինալ լուսանկարներ անելու ցանկության աճի կապակցությամբ։ Վերջին դեպքը Մոսկվայի կենտրոնում կամուրջից վայր ընկած երիտասարդ աղջկա մահվան դեպքն է եղել։ Նա բարձրացել էր կամրջի վրա, որպեսզի բարձր ֆոնի վրա գեղեցիկ լուսանկար ստանա։

Ուսուցողական դասընթացները կկազմակերպվեն վիդեոկոնֆերանսի ռեժիմով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ