Իտալիայում հայտնվել է առաջին էկոլցակայանը, որն օրերս տեղադրվել է Բոլդանոյից ոչ հեռու:
Լցակայանը ինքնուրույն ջրածին է արտադրում էներգիայի վերականգվող աղբյուրներից եւ մաքուր վառելիք արտադրում ավտոբուսների եւ մեքենաների համար:
Ներկայումս Իտալիայում միայն 10 այդպիսի ավտոբուս է երթեւեկում: Եվրոպայում դրանց թիվը չի անցնում 80-ից:
Սակայն Բոլցանոյի իշխանությունները ձգտում են իսկական «կանաչ» հեղափոխության, ենթադրելով, որ շուտով ջրածնային վառելիքով աշխատող մեքենաները պահանջված կլինեն վարորդների շրջանում: