News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք բախումներ չենք հրահրում, մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում: Այս մասին իտալական IlGiornale.it կայքի հետ հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նա նշել է. «Մեր հիմնական նպատակն է կարգավորել Ադրբեջանի հետ հակամարտությունը: Մինչ այժմ դժբախտաբար դրական արդյունք չունենք: Շատերը քննադատում են ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, որ դեռ չի հաջողվել լուծել հակամարտությունը: ԼՂ կառավարությունը չի կիսում Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն) աշխատանքի վերաբերյալ քննադատությունը: Բանն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է սրել իրավիճակը: Մենք մշտապես բախվում ենք սահմանին դիպուկահարների առկայությանը, և հայերի դեմ քարոզչությունը դառնում է Ադրբեջանի ներքին քաղաքականության մեխը: Կարծում եմ՝ Մինսկի խումբը պետք է պահանջի Ադրբեջանից փոխվստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի իրականացում»:

ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը ցանակում է վերադառնալ Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների, հիշեցնելով, որ հակամարտության սկզբում շատ անմիջական շփումներ կային: «Հրադադարը, որը պահպանվում է մինչև հիմա, այդպես է ձեռք բերվել: Ցանկացած լուծում, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնի երկրում իրականությունը: Ավելի քան 20 տարի է անցել պատերազմի ավարտից հետո: Շատ երիտասարդներ են ծնվել եւ չի կարելի արհամարհել նրանց կարծիքը, որոնք ավելի շատ ազատություն են ցանկանում և վստահաբար չէին ցանկանա հայտնվել բռնապետական երկրում, որտեղ հակահայկականություն է քարոզվում»,-ասել է նախարարը:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը փորձու՞մ է ինչ-որ միջադեպ ստեղծել պատերազմը վերսկսելու համար, Կարեն Միրզոյանը պատասխանել է. «Ամեն անգամ, երբ բանակցությունների հերթական փուլ է սպասվում, կարելի է վստահ լինել, որ Ադրբեջանը կփորձի շփման գծի երկայնքով հարձակումներ իրականացնել՝ ցույց տալու համար, որ չկա այլ լուծում, քան նոր պատերազմը: Պպատերազմը կործանարար է բոլորի համար, անգամ նրա համար, ով հաղթում է այն: Այնպես որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք բախումներ չենք հրահրում: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ