News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում աուդիտը կսկսվի մինչեւ սեպտեմբեր, եթե ոչ օգոստոսին, իսկ այժմ դիտարկվում են հոսանքի գնի բարձրացման 7 դրամը վճարելու աղբյուրները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:

Պարոն Հարությունյան, վարչապետը նշել է, որ սակագնի 7 դրամով բարձրացման տարբերությունը չի վճարվելու բյուջեից եւ արդեն վճարման աղբյուրները նշմարվում են: Կարո՞ղ էիք մի փոքր բացել փակագծերը: Որտեղի՞ց կարող են վճարվել այդ գումարները:

Դեռեւս վաղ է փակագծերը բացելը, աշխատանքները տարվում են եւ անընդհատ որոնվում են այլ, նաեւ՝ այլընտրանքային աղբյուրներ: Այնպես որ դեռեւս վաղ է այդ մասին խոսելը:

Ասվում էր, թե դա կարող է վճարվել մասնավոր նվիրատվություններից, արտաբյուջտեային միջոցներից:

Մենք տարբեր տարբերակներ ենք դիտարկում:

Պարոն Հարությունյան, նշվում էր, թե խոսքը 23,4մլրդ դրամի մասին է: Ճի՞շտ է:

Ոչ, տարեկան 30,5 մլրդ դրամի մասին է խոսքը:

Ասել էիք, որ աուդիտը կտեւի 3-6 ամիս: Իսկ ե՞րբ է նախատեսվում սկսել այն:

Այս պահին աշխատում ենք, որպեզի ձեւակերպենք հարցերը, որոնք պետք է բարձրացվեն աուդիտի և խորհրդատու ընկերության առջեւ:  Կարծում եմ՝ աշխատանքները կսկսվեն մինչեւ սեպտեմբեր, եթե ոչ օգոստոսին:

Պարոն Հարությունյան, ամեն դեպքում տեսականորեն ի՞նչ աղբյուրներից կարող է վճարված հոսանքի բարձրացման դիամց:

Կան բյուջետային ու ոչ բյուջետային աղբյուրներ:

Եթե հայտարարվել է, որ բյուջետայինից չի լինելու, կարելի՞ է եզրակացանել, որ արտաբյուջետայինից կլինի:

Ճիշտ է ասել ոչ բյուջետային, դա ավելի լայն հասկացություն է, քան արտաբյուջետայինը: Արտաբյուջետայինը դրանք այն աղբյուրներն են, որոնք ձեւավորվում են վճարովի ծառայությունների արդյունքում պետական կազմակերպությունների կողմից, իսկ ոչ բյուջետային միջոցների մեջ կարող են մտնել նաեւ մասնավոր միջոցները:

Այսինքն՝ հնարավո՞ր է տարբերակ քննարկվի, որ գործարարները նվիրատվություն անեն:

Ես ոչինչ չեմ ցանկանում բացառել, դիտարկվում են տարբեր տարբերակներ:

Պարոն Հարությունյան, արտաբյուջետային միջոցները ե՞ւս կարող են քննարկման առարկա լինել:

Ես դա քիչ հավանական եմ համարում: Ենթադրում եմ, որ այլ լուծում կլինի: Համենայն դեպս մինչեւ սեպտեմբերի 1-ը պետք է լուծում գտնվի, այդ ժամանակ արդեն վճարում պետք է անենք:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ