News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Նոր-Արեշ փողոցի տներից մեկի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  առերեւույթ հանցագործություն կատարած անձը 2015թ մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր-Արեշի տներից մեկը եւ ձեւացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. բնակչուհին աղմկել է եւ օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է հարակից տան մոտ տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որը ենթարկվել է զննության՝ բնակչուհու մասնակցությամբ։ Վերջինս հայտարարել է, որ տեսագրության մեջ պատկերված անձն այն տղամարդն է, ով ավազակային հարձակում է կատարել իր վրա։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են  նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ