News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իկանայի բժշկական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ գլխուղեղի հիպոկամպուսը սոցիալական կապերի մասին տեղեկություն է պահպանում: Ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տարածությունը եւ վայրը հիշելու համար, օգնում է մարդուն հասկանալ, թե որքանով  է նա մտերիմ այլ մարդկանց հետ, հայտնում է Zee News-ը:

Մասնագետները մի շարք ուսումնասիրություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են մարդկանց հիպոկամպուսի ակտիվությունը այն ժամանակ, երբ նրանք վիդեոխաղեր են խաղալիս եղել: Մասնագետները պարզել են, որ այն մարդիկ, որոնք զարգացած սոցիալական հմտություններ են ունեցել, նրանց հիպոկամպուսը ավելի ուշադիր է եղել կերպարների հետ հարաբերությունների փոփոխությունների նկատմամբ:

Ինչպես նշում են մասնագետները, հիպոկամպուսը կարող է ստեղծել մարդու սոցիալական կապերի յուրահատուկ բազմաչափ քարտեզ, գրում է Planet- today-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ