News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինդիանայի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում պարզել են, թե ինչու է ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո ուտելու ցանկություն առաջանում:  Փորձարկմանըմ մասնակցել են 35 չծխող կին, որոնք նորմալ քաշ են ունեցել եւ բուսակեր չեն եղել: Սնունդ ընդունելուց առաջ կանանց ներերկայային սպիրտային լուծույթ կամ պլացեբո են ներարկել:

Դա անհրաժեշտ  է եղել մարսողական համակարգը «շրջանցելու համար»: Գիտնականներին հետաքրքրում էր ալկոհոլի ազդեցությունը ուղեղի վրա, գրում է Planet- today-ը:

Դրանից հետո մասնագետները սքանավորել են կանանց ուղեղները այն պահին, երբ նրանք հոտոտել են տարբեր սննդամթերքներ: Այնուհետեւ նրանց ուտելիք են առաջարկել:

Փորձը ցույց է տվել, որ ալկոհոլային լուծույթ ստացած կանանց մոտ ավելի մեծ ախորժակ է բացվել, քան պլացեբո ստացած մասնակիցների: Սպիրտի ազդեցությունից կանանց հիպոկամպուսում սննդի բույրը ուժեղանում է մի քանի անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ