News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կովը, որն Ախուրյան գետով Թուրքիայից Հայաստան էր անցել, իշխանությունների միջամտության արդյունքում տուն է վերադարձվել: Այս մասին գրում է թուրքական «BGN News» կայքը՝ ընդգծելով, որ երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, այնպես որ՝ կովային դիվանագիտությունը մեկ քայլով մերձեցրեց երկու երկրներին:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 29-ին, ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Կարսի գավառի Արփաչայի շրջանում: Հովվի կողմից ծեծի ենթարկվելուց հետո կովը փախել է: Մտնելով գետը՝ կենդանին սկսել է պայքարել գետի հոսանքի դեմ: Արդյունքում նրան փրկել են հայկական կողմի սահմանապահները:

Հովիվը միջադեպի մասին պատմել է մերձակա Դիգորի ղեկավարին, որն իր հերթին կապ է հաստատել հայ սահմանապահների ղեկավարության հետ եւ խնդրել վերադարձնել կենդանուն:

Հայկական կողմի զինծառայողները կովին գետի ափ են հասցրել պարանների օգնությամբ, սակայն կենդանին ընդդիմացել է: Արդյունքում զինվորականները որոշել են պարանը նետել թուրքական ափ, իսկ կենդանու տերը ջուրն է նետվել եւ կովին իր կողմը քաշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ