News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 5-ին, լրանում է Հայաստանի Սահմանադրության ընդունման 20 տարին: ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սահմանադրությունը՝ որպես մայր օրենք կոչված է կարգավորելու մեր առօրյա կյանքի առավել կարեւոր եւ ընդհանուր վարքագծի կանոնները, հասարակական հարաբերությունները:

Նրա խոսքով՝ որպես հիմնական օրենք՝ ենթադրվում է, որ այն ավելի քիչ պետք է փոփոխվի, իր խնդիրը ավելի համակարգային լուծի, բայց հասարակական հարաբերությունները, մարդկությունը, աշխարհը փոփոխման մեջ են,  հետեւաբար շատ դեպքերում մայր օրենքներն էլ ժամանակի հրամայականով  փոխվելու անհրաժեշտություն են ունենում: Պատգամավորը նշեց, որ ՀՀ սահմանադրությունը տարիների ընթացքում՝ կարծես 10 տարին մեկ այդ փոփոխությունների գնացել է, եւ որպես մայր օրենք՝ աշխատել ենք ավելի քիչ կամ ոչ հաճախ փոփոխություն կատարել:  Ու թեեւ, ըստ Հովհաննես Սահակյանի, Սահմանադրությունը գործնական եւ պրակտիկ առումով գործում է եւ իրականացնում իր առջեւ դրված խնդիրները, սակայն այսօրվա հրամայականն է փոփոխությունները սահմանադրության մեջ:  Հարցին, թե խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում բաց է մնում հարցը, թե ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, պատգամավորն ասաց, որ դա արհեստական հարցադրում է:

«Պետք է հասկանալ՝ ով է գլխավոր, գերագույն հրամանատարը եւ որոնք են նրա ֆունկցիաները,  այսօր էլ եթե պատերազմական վիճակ է, որոշակի գործողություններ պետք է իրականացվի, խնդիրը քննարկվում է ԱԺ-ում, ԱԺ-ն է որոշում պատերազմ հայտարարել, թե ոչ եւ այլն, խնդիրն այլ է: Աշխարհը զարգանում է, պետք է գնանք համընդհանուր զարգացումների փուլով, որպեսզի սահմանադրությունը չխոչընդոտի զարգացմանը, մեծ ընթացք ապահովի, զարկ տա: Ւսկ գերագույն գլխավոր հրամանատարի հետ կապված մասնագիտական խումբը քննարկումների ժամանակ տարբեր մոտեցումներ է առաջարկել, բովանդակայինը չեմ կարող հրապարակել, բայց ինձ համար ընդունելի է, ներքին եւ արտաքին անվտանգության բաղադրիչի մասով մտահոգությունը փարատվել է, մի փոքր տեխնիկական հարցեր են  մնում, որոնք կարելի է շտկել, այնպես որ մտահոգվելու խնդիր չկա, գերագույն գլխավոր հրամանատարի մասով եւս, Անվտանգության խորհրդի մասով եւս մոտեցումներ են առաջ քաշվել, որոնք փարատում են կասկածները եւ մտահոգությունները»,-ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ մասնագիտական հանձնաժողովը մի շարք տարբերակներ է քննարկում, խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում խորհրդարանին մեծ լիազորություններ են տալու, այդ թվում՝  գերագույն գլխավոր հրամանատարի, վարչապետի ընտրության մասով:

Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե խորհրդարանական համակարգի հակառակորդները նշում են, որ այդկերպ Սերժ Սարգսյանը կհավերժացնի իր իշխանությունը, քանի որ եթե նախագահական համակարգի դեպքում 2 ժամկետից հետո պիտի նոր նախագահ ընտրվի, ապա խորհրդարանականի դեպքում նման սահմանափակում չի գործում եւ ՀՀԿ-ն միշտ իշխանության կմնա: Նա շեշտեց, որ սահմանադրության նախագծի մեջ չկա, թե որեւէ մեկը պիտի լինի իշխանության, իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի կողմից, ընտրությունների միջոցով ժողովուրդը լիազորում է իր ընտրյալներին:

«Երբ լինեն այդ փոփոխությունները եւ կայանա հանրաքվեն, վստահ եմ՝ ժողովուրդն է ընտրելու եւ ձեւավորելու իր իշխանությունը, խորհուրդ կտամ քաղաքական թիմերին այսօրվանից պատրաստվել ընտրություններին, ոչ թե երեք ամիս առաջ, ազատության հրապարակում կամ հարթակային քաղաքականությամբ զբաղվելով փորձեն ձայներ բերել, պետք է գնան մարզեր, գյուղեր, զրուցեն մարդկանց հետ:  Սահմանադրության նախագծի մեջ առկա համակարգը ճիշտ աշխատող քաղաքական ուժերի համար ավելի մեծ հնարավորություն է ստեղծելու, քան այսօրվանն է»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ