News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քենիացի տատիկը խոստացել է թոռան համար ավանդական քենիական ճաշատեսակներ պատրաստել նրա այցելության ժամանակ։

Սառա մայրիկը խոստանում է պատրաստել ձուկ, հավ եւ եգիպտացորենի շիլա։

«Կարեւոր չէ, թե Բարաքը սենատոր է, թե նախագահ։ Նա կուտի այն, ինչ ես կեփեմ նրա համար»,- նշել է տատիկը։

Սառա Օբաման Բարաք Օբամայի հորական պապիկի երրորդ կինն է, հայտնում է AFP-ն։ Թեպետ նա Օբամայի արյունակից տատիկը չէ, ԱՄՆ նախագահը նրան հենց տատիկ է կոչում եւ անցյալում այցելում էր նրան։

Օբաման նախագահ դառնալուց ի վեր առաջին անգամ է այցելելու Քենիա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ