News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ կառավարությունում նոր նշանակումներ է արել:

ԼՂՀ կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով եւ հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» 2015 թվականի հունիսի 30-ի ՀՕ-88 օրենքը՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք որոշումներ: Դրանց համաձայն`

Արմեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,

Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իգոր Բաղրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Սամվել Թավադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ապրեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ