News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր` հուլիսի 4-ին, ավանդական դարձած «Թթի փառատոնին» սյունեցիներն ու հյուրերը թութ ու թթի օղի համտեսեցին։

Ինչպես հայտնում է Սյունիքում NEWS.am-ի թղթակիցը, արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնին ներկա էին հյուրեր Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ արտերկրից։

Փառատոնին ներկա լինելու համար Սյունիք ժամանածներն առավոտյան մասնակցեցին թութ թափելու արարողակարգին, օղու պատրաստման գործընթացին, ապա համտեսեցին գորիսյան թթի օղի։ Այնուհետեւ հյուրերը քաղաքի կենտրոնում` փառատոնի անցկացման վայրում ծանոթացան Սյունիքի քաղաքային եւ գյուղական համայնքների ճաշատեսակներին, մրգերին, որոնք տարբեր տաղավարներով ներկայացնում էին հենց համայնքներից ժամանած սյունեցիները։

Նշենք, որ փառատոնը նախաձեռնել է Գորիսի քաղաքապետարանը։ Փառատոնին ներկա քաղաքապետ Վաչագան Ադունցն իր ելույթում նշեց, որ իրենք հետամուտ կլինեն, որ այն ամենամյա դառնա։

«Այս փառատոնը հնարավորություն կտա, որ Գորիսը ներկայան իր հյուրերին եւ նրանց ծանոթացնի լավագույն ավանդույթներին»,- ասաց քաղաքապետը։

Փառատոնն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ-պարով, ազգային տարազների ցուցադրությամբ, մրցանակաբաշխությամբ:

 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ