Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի «Լագունա Վերե» ջրային զվարճանքների համալիրի տարածքում՝ կենդանաբանական այգու մոտ, հուլիսի 5-ին փրկարարները մահացած վագր են հայտնաբերել:
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Զվիադ Կացաշվիլիի խոսքով՝ ենթադրաբար դա հունիսի 14-ին Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի հետեւանքով կենդանաբանական այգուց փախած վագրն է, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Փրկարարները շարունակում են աշխատանքները «Լագունա Վերե»–ում եւ Կուր գետի հունի մոտ: Հայտնաբերվել են շատ կենդանիների դիակներ»,-ասել է Զվիադ Կացաշվիլին: