Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անի քաղաքի հրդեհ է բռնկվել Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.59-ին, մարվել՝ ժամը 23.24-ին:
Այրվել է ճնշաչափը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են գազատար խողովակի հովացման աշխատանքներ: