ՌԴ Տոմսկի շրջանում արջը հարձակվել է սրճարանի հաճախորհդուհու վրա: Կենդանուն պահում էին այդ հաստատությունում: Կինը մոտեցել էր արջի վանդակին մինչեւ ամուսինը պատվեր կտար: Երբ տղամարդը շրջվել է, տեսել է, որ արջը ճանկել է իր կնոջ ձեռքը, գրում է Նորությունների ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ շրջանային վարչությանը:
Կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Նրա առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա կորցրել է ձեռքը: