News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թայլանդի կենդանաբանական այգում հուլիսի 5-ին տրամվայների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Կհոնկեն գավառում: Associated Press-ի տեղեկացմամբ, բոլոր զոհերը Թայլանդի քաղաքացիներ են: «Վթարի վայրում մեկ մարդ է զոհվել, եւս չորսը, այդ թվում՝ 2 տարեկան աղջիկ, ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում: Ավելի քան 30 վիրավոր կա, որոնցից 10-ը 3-12 տարեկան երեխաներ են»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, վարորդներից մեկն արգելակման համակարգի խափանման պատճառով կորցրել է տրամվայի կառավարումը: Դրա հետեւանքով նա մխրճվել է մեկ այլ տրամվայի մեջ, ինչի արդյունքում տրանսպորտային երկու միջոցներն էլ շրջվել են:

Նշենք, որ տեղի կենդանաբանական այգում տրամվայներն օգտագործվում են՝ այցելուներին կենդանիների բնակավայրեր փոխադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ