News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Օմանի միջեւ ծովային սահմանագծման մասին համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Օմանի սուլթան Քաբուսը հաստատել է երկու պետությունների միջեւ Օմանի ծոցով անցնող ծովային սահմանագծման մասին Թեհրանի եւ Մասկատի ստորագրած համաձայնագիրը»,- նշում է գործակալությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Մասկատ այցի ընթացքում սուլթանության ՆԳ նախարար Համուդ բեն Ֆեյսալ բեն Սաիդ ալ-Բուսաիդիի հետ բանակցությունների շրջանակում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկու պետությունների ծովային սահմանի ընդհանուր երկարությունը 450 կմ է: Սահմանային խնդիրն առաջացել էր 1970-ական թվականներին, Մեծ Բրիտանիայից Օմանի անկախացումից հետո (1970):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ