News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը լուրեր են հասնում, որ ռեժիմը փորձ է անելու Մարշալ Բաղրամյան պողոտայում սադրիչ քայլեր կատարել՝ հետագայում դրանք Ժիրայր Սէֆիլյանին ու նրա ընկերներին վերագրելու եւ նրանց դեմ նոր հալածանք սկսելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ըստ այդ լուրերի, նման փորձ կատարվելու է այսօր՝ հուլիսի 5-ի, երեկոյան: Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքվող մեր ժողովրդին կոչ ենք անում զգոն լինել, տարբերել հակառակորդին յուրայինից եւ կանխել սադրանքի որեւէ փորձ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով ճշտել Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա ընկերների նկատմամբ նախապատրաստվող նոր հալածանքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները եւ, անհրաժեշտության դեպքում՝ իրենց առաքելությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ