News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանում անցկացվող հանրաքվեին մասնակցությունն ավելի մեծ է, քան այս տարվա հունվարին անցկացված ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդել են Աթենքի որոշ ընտրատեղամասերի նախագահներ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, 640 ընտրող ունեցող տեղամասերից մեկում քվեարկել է 336 քաղաքացի, մեկ այլ տեղամասում՝ 648 ընտրողից 342-ը: Երրորդ տեղամասում էլ ցուցակում ընդգրկված 609 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է արդեն 279 քաղաքացի: «Հունվարին այստեղ այս ժամին 220 մարդ է քվեարկել»,- նշել է ընտրատեղամասի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Հունաստանում հանրաքվեի է դրվել միջազգային վարկատուների հետ երկրի համաձայնության պայմանների հարցը: Քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին, արդյո՞ք պետք է ընդունել վարկատուների պահանջները եւ շարունակել կոշտ տնտեսական քաղաքականությունը, թե՞ հրաժարվել նրանց առաջարկներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ