Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 5-ին, ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, ժայռաբեկորն ընկել է երթեւեկելի հատված՝ եւ խոչընդոտում է երթեւեկությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ – փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երեւան – Սեւան հատվածում (27-րդ կմ) երթեւեկելի հատվածից դուրս են բերել քարը (40x70սմ) :