Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը իր կառավարության անդամներին կոչ է արել բոյկոտել ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող Q&A հանրահայտ շոուն։
Ավելի վաղ երկրի կառավարությունն իր վրդովմունքն էր հայտնել այն կապակցությամբ, որ Ավստրալիայի հեռուստաընկերությունը թույլ է տվել նախկինում ահաբեկչության մեջ կասկածվող անձին ելույթ ունենալ թոք շոուի ժամանակ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Երկուշաբթի Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնեբի Ջոյսը հրաժարվել էր մասնակցել ծրագրի հերթական թողարկմանը՝ նշելով, որ այդ մասին իրեն խնդրել է վարչապետը։