News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ մարտական պատրաստության կուրսեր են անցել Թուրքիայի հատուկ ռազմական ճամբարներում, որտեղ նրանց մարզել են ԱՄՆ, Թուրքիայի եւ Կատարի ռազմական մասնագետները։

Ահմադ Մուստաֆա Մաստարի անունով ահաբեկիչը Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում խոստովանել է, որ ինքը Համա նահանգից է։ Հավաքագրվելուց 4 ամիս անց իրեն ուղարկել են Իդլիբ նահանգի Սիլկին ավան, որից հետո՝ Թուրքիա։ Նա մեկ ամիս մարտական պատրաստություն է անցել Թուրքիայում, որից հետո նրան ուղարկել են Հալեպ՝ նշանակելով Սալահ ադ Դին թաղամասի դիրքերի ղեկավար։

Զաքարիա Շրակ ազ Զեյթ անունով մեկ այլ հալեպցի ահաբեկիչ խոստովանել է, որ հավաքագրվել է «Աթ Թաուհիդ» խումբ եւ մասնակցել այսպես կոչված «Հալեպ» գործողությանը։

Մուհամմեդ Ակիլ անունով ահաբեկիչը պատմել է, որ իրեն նույնպես հավաքագրելուց հետո ուղարկել են Իդլիբ, որտեղ ինքը մարտական պատրաստություն է անցել ԱՄՆ, Թուքրիայի եւ Կատարի մասնագետների ենթակայության տակ։ Հետո իրեն ուղարկել են Թուրքիա՝ «վերապատրաստման»։ Սիրիա վերադառնալուց առաջ բոլոր վարձկանները 200 դոլար պարգեւ են ստացել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ