News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ցուցարարները չեն պատրաստվում կատարել ոստիկանության պահանջը եւ հեռանալ Բաղրամյան պողոտայից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում հայտարարեց ցուցարարներից Դավիթ Սանասարյանը, ով նախաձեռնող խմբի անդամ է (ֆոտոռեպորտաժ):

Դավիթ Սանասարյանը Հունան Պողոսյանից մինչեւ երեկո ժամանակ խնդրեց՝ ասելով, որ ցուցարարների թիվն այս պահին սակավ է, եւ այդքանով բոլորի փոխարեն որոշում կայացնել չեն կարող: Դավիթ Սանասարյանը եւ Հունան Պողոսյանը միմյանց մեղադրեցին սադրանքների մեջ:

Վալերի Օսիպյանը Դավիթ Սանասարյանին ասաց, որ Բաղրամյան պողոտայում ինչ-որ բան կատարվի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Դավիթ Սանասարյանի վրա:

Վալերի Օսիպյանն առաջարկեց ակցիան տեղափոխել Ազատության հրապարակ կամ մեկ այլ վայր, որտեղ ակցիան անցկացնելու դեպքում երթեւեկությունը չի խաթարվի:

Այս պահին ցուցարարները նստել են Բաղրամյան պողոտայում՝ ոստիկանական պատի առջեւ: Նրանք հաստ թելեր են կապում փողոցի լայնքով ոստիկանության հնարավոր գործողություններից պաշտպանվելու նպատակով:

Ցուցարարները ազգագրական երգեր են երգում:

Ցուցարարների թիվն այս պահին մի քանի տասնյակ է: Բաղրամյան պողոտայում են նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Էլինար Վարդանյանը (ԲՀԿ), Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ) եւ սցենարիստ Սուրեն Շահվեդրյանը: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Հայտարարությունում ցուցարարներին ժամանակ է տրված մինչեւ 12.30-ը ինքնուրույն բացել  պողոտան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ