Ոստիկանությունն այս պահին քանդում է ցուցարարների՝ աղբամաններից կառուցված բարիկադները (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները չեն խոչընդոտում ոստիկանների գործողություններին: Վանկարկում են «Ամոթ, ամոթ», «Բարիկադը մենք ենք», «Տարան, տարան»:
Ոստիկանները աղբամանները դնում են մեքենաների մեջ եւ տեղափոխում:
Ցուցարարների թիվն ավելացել է, նրանք փակել են Բաղրամյան պողոտան:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Հայտարարությունում ցուցարարներին ժամանակ է տրված մինչեւ 12.30-ը ինքնուրույն բացել պողոտան: