News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սահմանադրության հարցով շատ դժվար է բանավեճի մեջ մտնել ՀՀԿ-ականների հետ, քանի որ նրանք անգիր արած ֆրազներ են կրկնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Հիմա նրանք Իսրայելի օրինակն են բերում: 1990-ականներից միշտ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու շուրջ խոսակցություններ եղել են: Բոլոր իշխանությունների ժամանակ երբ մենք էինք խոսում խորհրդարանական համակարգին անցնելու մասին, մեզ ասում էին պատերազմող երկրին ուժեղ նախագահ է պետք, եւ մենք էինք բերում Իսրայելի օրինակը: Հիմա իրենք են այդ օրինակը բերում: Թող չվիրավորվեն, ես իրենց հասկանում են, թեեւ չեմ արդարացնում, որ ունեն իրենց անձնական, ֆինանսական շահերը եւ եթե անգամ ունեն սեփական կարծիք, միեւնույն է, պետք է կրկնեն երկրի նախագահի կարծիքը:

Այդ ընթացքում երբեմն սպրդում են ճշմարտություններ, ասենք վերջերս ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը ասաց, որ երեք տարին կլրանա եւ երկրի նախագահը կորոշի, թե ով է լինելու նախագահի թեկնածուն: Ուզում են նաեւ հիշեցնել գեներալ Մանվելի խոսքը հայտնի նիստի ժամանակ, երբ երկրի նախագահին ասաց. «Մուրճն էլ է քո ձեռքին, մեխն էլ, նալն էլ»: Այսինքն օրենսդիրն լ է քո ձեռքին, գործադիրն էլ, դատականն էլ»,-հայտարարեց Իշխանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների նպատակն այն է, որ երկրի նախագահը իշխանությունից չհեռանա: «Այս փոփոխությունները, որն ուզում է անել հանրապետության նախագահը, միտված է նրան, որ ինքն իշխանությունից չհեռանա, որովհետեւ իշխանությունը շատ քաղցր բան է: Նա տեսնում է, թե ինչպես են տառապում առաջին եւ երկրորդ նախագահները իշխանությունը կորցնելուց հետո եւ ինքը չի ուզում տառապել: Ամբողջ խնդիրը դրանում է, ուրիշ հարց չկա»:

Իրավապաշտպանը նաեւ կարծիք հայտնեց, որ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթը, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, դրանք ընդամենը հռչակագրային դրույթներ են: «Ես կպատռեի Սահմանադրության առաջին երկու գլուխները, որովհետեւ ինձ հետաքրքրում է՝ ինչպես է ձեւավորվում իշխանությունը, կա իրական տարանջատում, թե ոչ: Իսկ հռչակագրային դրույթները շատ հաճախ ոտնատակ են արվում, այդ թվում ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ