News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախընտրում է ամառային արձակուրդն անցկացնել ընտանիքի հետ արտերկրում: Այս մասին այսօր`հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա` խուսափելով նշել, թե որ երկրում է կոնկրետ պատրաստվում անցկացնել հանգիստը:

«Ամառային արձակուրդներրը երկար սպասված են, եզակի հնարավորություն է 2 շաբաթ լինել ընտանիքիս հետ: Հատկապես երեխաներս են անհամբեր սպասում դրան: Արձակուրդս անցկացնելու եմ արտերկրում, որոշակի մատչելի տեղում, չեմ ասում` որտեղ, որովհետեւ իմ անձնական կյանքի երաշխավորված անձեռնմխելիությունից եմ ուզում օգտվել: Բոլոր դեպքերում, ուր էլ, որ գնում եմ, անպայման այնտեղ էլ են հայեր լինելու»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ