News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն իր զրուցակցին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը: Երախտագիտություն հայտնելով ուղերձի համար` ալ-Լահամը խիստ կարեւորեց իր մասնակցությունը 2015թ. ապրիլին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Բարձր գնահատելով ԺԺ նախագահի մասնակցությունը Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` դեսպան Փոլադյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում մեծապես կարեւորում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սիրիայի ԺԺ նախագահի ջանքերը:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Սիրիայի օրենսդիր մարմնի ղեկավարը քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ