News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հատուկ միջոցներ եւ ուժ ոստիկանությունը չի կիրառելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ հորդորելով միասին բացել պողոտան (ֆոտոռեպորտաժ):

«Ակցիան չի կարող բացարձակ լինել: Այն կարող է սահմանափակվել ի շահ հասարակության»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր ամեն գնով ոստիկանությունը կբացի՞ պողոտան, Հունան Պողոսյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Պիտի փորձենք բացել: Մենք հորդորում ենք չխանգարել մեզ: Ոստիկանությունը փոխըմբռնման պայմաններում հույս ունի, որ կհասկանան: Հատուկ միջոցներ եւ ուժ չի կիրառվելու, խնդրում եմ, որ նրանց կողմից էլ լինի նման երաշխավորություն: Բայց այն կողմից ոչ ոք դա չի երաշխավորում:

Նորից եմ ասում, հատուկ միջոցներ չենք կիրառելու, մտնելու ենք իրենց ձեռքը եւ միասին գնանք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե եթե ցուցարարները հրաժարվեն հեռանալ ինչ պիտի անի ոստիկանությունը, ծեծի՞ է ենթարկելու, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ծեծի չենք ենթարկի, կվնասազերծենք, բերման կենթարկենք»:

«Առաջին օրը Դավիթ Սանասարյանը հայտարարում էր, որ ինքը սովորական քաղաքացի է, երկրորդ իրը՝ կազմակերպիչ, երրորդ օրը՝ տիեզերագնաց: Այդպես չի լինում, մեկը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի բանակցի: Մենք հորդորում ենք ազատել պողոտան: Կոչ ենք անում երթեւեկելի մասն ազատել»,-նշեց Հունան Պողոսյանը:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ նկատեց, որ ոստիկանների մոտ անգամ մահակներ չկան: «Առօրյայում պարեկային ծառայությունը պետք է կրի մահակներ, բայց անգամ դա չկա հիմա»,-ասաց նա:

«Դավիթ ջան, ձեզ հորդորում եմ վերականգնել Բաղրամյանի բարի տեսքը, որն ունեցել է միշտ: Օրինականացրեք ձեր հավաքը, ստացեք թույլտվություն»,- դիմելով նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանին, ասաց Օսիպյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Հայտարարությունում ցուցարարներին ժամանակ է տրված մինչեւ 12.30-ը ինքնուրույն բացել  պողոտան:

Ոստիկաններն արդեն հեռացրել են բարիկադի դեր կատարող աղբամանները: Ցուցարարները այդ գործընթացին չեն խոչընդոտել: Նրանք նստել են փողոցում եւ հրաժարվում են հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ