News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում այս պահին լարված իրավիճակ է ոստիկանները բերման են ենթարկում Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին: Նրանք սկզբում ցուցարարների ձեռքից ուժով խլեցին պարանները, որոնք նրանք կապել էին ոստիկանությունից տարանջատվելու համար, հետո սկսեցին հրլով եւ ուժ կիրառելով ցրել նրանց: Ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին (ֆոտոռեպորտաժ):

Ոստիկանների թիվը մի քանի անգամ ավելացել է, նրանք պատ են կազմել Բաղրամյան պողոտայի մայթեզրերի երկայնքով:

Հունան Պողոսյանը վստահեցնում է, որ առանց ուժի կիրառման են ցուցարարներին հեռացնում: Նա բերման ենթարկելու մեքենայից իջեցրեց ցուցարար աղջիկներից մեկին: ՀՀ փոխոստիկանապետը նշել է, որ ցուցարարներին բերման են ենթարկել, քանի որ վերջինները չէին հեռանում Բաղրամյան պողոտայից:

Նա այս անգամ եւս բողոքել է լրագրողներից՝ նշելով, որ լրագրողները կրկին իրենց բարձրության վրա չեն: 

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե բերման ենթարկվածներին 3 ժամ անց ազա՞տ են արձակելու, Պողոսյանը պատասխանեց. «Բացառված է ուժի կիրառումը: Եթե վարչական իրավախախտումների ընթացակարգերով է՝ բնականաբար, իսկ եթե քրեական գործ կլինի՝ այլ ընթացք կստանա: Կարծում եմ՝ երեք ժամ հետո բոլորին բաց կթողնեն»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Հայտարարությունում ցուցարարներին ժամանակ է տրված մինչեւ 12.30-ը ինքնուրույն բացել  պողոտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ