News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում Եվրոպական խաղեր անցկացնելը չտվեց այն արդյունքը, որը սպասում էին ադրբեջանական իշխանությունները։ Այս մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները բավական մեծ գումար էին ծախսել Եվրոպական խաղերը կազմակերպելու եւ անցկացնելու համար։ «Եվ հետաքրքիր էր նախքան խաղերի մեկնարկը սոցցանցերում հետեւել ադրբեջանցի օգտատերերի արձագանքին։ Շատերը բողոքում էին կատարված ծախսերից, իսկ միջազգային այն արձագանքը, որը սպասում էին ադրբեջանական իշխանությունները չեղավ։ Անգամ կարծիք հնչեց, թե Երեւանի ցույցերը իրենց ստվեր տակ թողեցին Բաքվի Եվրոպական խաղերը»,-նշեց մասնագետը։

Մասնագետի կարծիքով Եվրոպական խաղերի կազմակերպման գործընթացը ավելի խստացրեց Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունը։ «Բայց քննադատության ալիքը չի նշանակում, որ Ադրբեջանը մեկուսացման մեջ է հայտնվել եւ Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես բռնապետություն։ Ադրբեջանը Արեւմուտքի համար շատ կարեւոր գործընկեր է, եւ մարդու իրավունքները Ադրբեջանի վրա ազդելու շատ կարեւոր լծակ է զիջումներ ստանալու համար»,- եզրափակեց Սարգիս Ասատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ