Ադրբեջանում փամփուշտի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել։ Միջադեպից կան վիրավորներ։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, պայթյունը որոտացել է Շիրվան քաղաքի «Հեռուստամեխանիկա» գործարանում, որը պատկանում է ռազմական արդյունաբերության նախարարությանը։ Պայթյունը որոտացել է վառոդի արտադրամասում։ Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 20-ը։