News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ին, ժամը 10.00-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (հասցեն` Ավան, Աճառյան 1, 5-րդ հարկ) կմեկնարկի «ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով 3-օրյա շտաբային ուսումնավարժությունը:

Այն կազմակերպել է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ռազմական Համագործակցության Գրասենյակի աջակցությամբ:

Ուսումնավարժությանը մասնակցելու են նաեւ գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, մարզպետարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, խոշոր մասնավոր ընկերությունների լրատվական ծառայությունների պատասխանատուները:

Ուսումնավարժության ընթացքում առաջին անգամ գործարկվելու է աղետների ժամանակ ծավալվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը (ՄՄԼԿ), որի հիմնական նպատակն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` խոսելով «մեկ ձայնով», կանխելով խուճապի ու ասեկոսեների տարածումը:

Սցենարի համաձայն` տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ «զոհեր, տուժածներ եւ անօթեւան» մարդիկ: Ստեղծվելու է «թեժ գիծ», գործելու է հատուկ կայք-էջ, «աղետի գոտուն» կից ծավալվելու է նաեւ շարժական լրատվական կենտրոն, որը «դեպքի վայրում» կապահովի լրատվամիջոցների աշխատանքը եւ պարբերաբար տեղեկատվություն  կտրամադրի:

Դեռեւս հունիսին 3-օրյա պլանավորման կոնֆերանսում հայ եւ ամերիկացի փորձագետներն անդրադարձան արտակարգ իրավիճակներում ռիսկի եւ ճգնաժամային լրատվության սկզբունքներին ու առանձնահատկություններին, միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի ձեւավորման, ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության եւ իրազեկման խնդիրներին` կարեւորելով արտակարգ իրավիճակներում տեղեկատվության ու ճգնաժամային հաղորդակցության դերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ