News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

 «Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետեւյալ ֆիլմերը`

«Հավատ» Faith

• «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան

• «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ

• «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշեւա, Սոֆիա Կուչեր

 «Հույս»

• «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա

• «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի

• «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան

«Սեր»

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոն

• «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո

• «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով               

• «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով

«Խաղաղություն»

• «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա

• «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի

• «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի

«Հանդիսատեսի համակրանք»

• «Ժողովող»,  Իսրայել,   Լուսանկարներ եւ ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի

Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգեւոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը եւ «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել եւ ձեւավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը եւ «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ