Բաղրամյան պողոտայում երթեւեկությունը վերականգնելիս բերման է ենթարկվել 46 հոգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից (ֆոտոռեպորտաժ):
Նրանք տարվել են ոստիկանական բաժանմունք: 46-ից 6-ը անչափահասներ էին, ուստի՝ անմիջապես բաց են թողնվել, իսկ մնացածներին այժմ բաց են թողնում: