News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերից չափից ավելի օգտվելը հանգեցնում է ընտանիքների փլուզման: Նման պնդում են արել չինացի իրավաբանները, որոնք մասնագիտացած են ամուսնալուծությունների դատական գործընթացներում:

Իրավաբանները նշում են, որ ամուսիններն ու կանայք իրար հետ շփվելու փոխարեն չափից ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական տվյալների համաձայն, ընթացիկ տարում Չինաստանում ամուսնալուծությունների թիվը զգալիորեն աճել է, մինչդեռ վերջին 10 տարիներին այդ ցուցանիշը մշտապես կրճատվում էր:

Վերջին ժամանակներս եւս մեկ հետաքրքիր երեւույթ է ի հայտ եկել «կեղծ ամուսնալուծությունները»: Ամուսինները բաժանվում են, լուծում անշարժ գույքի հարցը, հետո նորից միանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ