Իրաքի ՌՕՈւ ռուսական արտադրության Սուխոյ կործանիչը տեխնիկական անսարքության պատճառով ռումբ է նետել Բաղդադի արեւելյան շրջանների վրա։ Այս մասին տեղեկացնում են Իրաքի ՊՆ-ից։
Միջադեպի հետեւանքով զոհվել է 7 մարդ։ «Բազա վերադառնալիս օդանավը ռումբ է նետել Ջադիդա թաղամասի 3 տների վրա»,-ասել է բրիգադի գեներալ Սաադ Մաանը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։