News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում այս պահին կա  բերման ենթարկված 9 ցուցարար (ֆոտոռեպորտաժ): Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բերման ենթարկվածներից երկու հոգու ինքնազգացողությունը վատացել է, նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել

«Բերման ենթարկվածների մի մասն, իմ կարծիքով, Արաբկիրի բաժնում է, որովհետեւ Բաղրամյան պողոտան Արաբկիր վարչական շրջանի տարածքում է: Ինձ  հավաստիացրեցին, որ բացի այս 9-ից ուրիշ բերման ենթարկված չկա այստեղ: Ոստիկաններն արդեն պաշտոնապես  հայտարարել են, որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակելու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեսել է Արգիշտի Կիվիրյանին, Վաղինակ Շուշանյանին, Գրիգոր Հակոբյանին, Հովհաննես Սուզուկյանին, Գոռ Կարապետյանին, Արմեն Բալոյանին, Էդուարդ Պետրոսյանին, Ռոբերտ Ալեքսանյանին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ