News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ոստիկանական ջրցան մեքենան, որով հունիսի 23-ին ցրել էին Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած երիտասարդներին, այսօր՝ հուլիսի 6-ին, մաքրեց պողոտան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանական ջրցանը մի քանի պտույտ կատարեց պողոտայում, ջրի շիթով մաքրելով պողոտան:

Այս պահին Բաղրամյան պողոտայի մայթերին պատ կազմած ոստիկանները ցրվել են: Սակավաթիվ է նաեւ ցուցարարների թիվը, որոնք սպասում են բերման ենթարկված իրենց ընկերների ազատ արձակվելուն:

«Սանիտեք» ընկերության աշխատակիցներն էլ մաքրում են պողոտայի մայթերը:

Ցուցարարների մի մասն էլ իջել է Ազատության հրապարակ: Այս պահին Ազատության հրապարակում հավաքված մի քանի տասնյակ ցուցարարները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ոստիկանները մեքենաներով Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ են բերել ցուցարարների պարագաները՝ պաստառներ, դրոշներ եւ այլն: Ցուցարարները հրաժարվել են վերցնել դրանք, նշելով, որ մինչեւ իրենց բերման ենթարկված ընկերներն ազատ չարձակվեն, իրենք չեն վերցնի նրանց իրերը: Ոստիկաններն էլ այդ ամենը լցրել են հրապարակի մի անկյունում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ