News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող եւ համատիրությունների կողմից հավաքագրվող  գումարների ծախսերի  եւ  դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ:

«Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ լինի, թե համայնքային բյուջեից տրամադրվող եւ համատիրությունների կողմից հավաքագրվող գումարները ինչպիսի արդյունավետությամբ են տնօրինվել: Ընդ որում, սա պետք է լինի ոչ թե մեկանգամյա ստուգում, այլ պետք է դառնա աշխատակարգ ու այսուհետ յուրաքանչյուր ամիս ներկայացվեն կատարված աշխատանքների մասով համապատասխան հաշվետվությունները, որոնց համապատասխանությունը եւս պետք է մշտապես ստուգվի: Այստեղ լուրջ անելիք ունեն նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, քանզի հենց նրանց է տրված այդ մասով վերահսկելու ուղիղ լիազորությունները: Ուրեմն բարի եղեք լիարժեք կիրառել ձեր լիազորություններն ու կարգի բերեք դաշտը: Բոլոր այն համատիրությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նա հավելել է, որ այս հարցում ակնկալում է համակողմանի խիստ ստուգումների անցկացում եւ թերացողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլերի ձեռնարկում:

Տպել
Ամենաշատ