News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան վարչությունների եւ ստորաբաժանումների պետերին հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, անհրաժեշտության դեպքում, ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ, ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչությանը նաեւ հանձնարարվել է մայրաքաղաքի աղբավայրերում հնարավոր հրդեհների առաջացման կանխարգելման ուղղությամբ ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ հստակ քայլեր ձեռնարկել բացառելու նման իրավիճակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ