News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Իսկանդերներ» տեղակայելու նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակցի անվտանգության ապահովումն է։ Այս մասին haqqin.az-ին հայտարարել է ՌԴ քաղաքական եւ ռազմական ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը։

«Նպատակն անվտանգության ապահովումն է, իսկ թե որ կողմից, դա երկրորդական հարց է։ Հրթիռի վրա հո գրված չէ, թե ում դեմ է այն ուղղված՝ Թուրքիայի, Ադրբեջանի, թե՞ ԻՊ գրոհայինների։ Հրթիռները ուղղված են լինելու Հայաստանի ցանկացած թշնամու դեմ, այդ թվում՝ Ադրբեջանի։ Ի միջի այլոց Վրաստանը նույնպես այդ ցուցակում է, քանի որ այդ հանրապետությունը Ռուսաստանի հակառակորդն է եւ կարող է խոչընդոտել ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելուն»,- հայտարարել է ռուս ռազմական փորձագետը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը ժամանակին Ռուսաստանից գնել է Ս-300 ՊՄՈՒ-2 տեսակի 3 դիվիզիոն, որոնք կարող են պաշտպանել «Իսկանդերների» հարձակումներից։

«Այստեղ պետք է մի կարեւոր մանրուք հասկանանք։ Ամեն բան կախված կլինի իրավիճակի մարտավարության հաշվարկների նախապատրաստումից։ Եթե «Իսկանդերը» գործի դնեն հանկարծակի, ապա Ս-300 ՊՄՈՒ-2-ն չի հասցնի արձագանքել. այն ուղղակի չեն հասցնի միացնել։ Եթե պատերազմն արդեն  ընթանում է, եւ դիվիզիոնները մարտական վիճակի են բերվել, ապա «Իսկանդերի» հարվածը կարելի է հետ մղել։

Ի միջի այլոց, ՆԱՏՕ-ն դժվար թե ձեզ օգնի։ Նախ Ադրբեջանին ՆԱՏՕ չեն ընդունի։ Դա բոլորն են հասկանում։ Եվ հետո, ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի բարձրացնում ինչ-որ մեկի անվտանգությունը։ Ենթադրենք, Ադրբեջանը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, մի՞թե դա երաշխավորում է, որ «Իսկանդերը» չի ընկնի Բաքվի վրա»,-ընդգծել է Խրամչիխինը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ