Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ստորաբաժանումների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել է Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, տաջիկ մի զինծառայող հրազենային վնասվածք է ստացել։ Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ մի քանի տաջիկ հատել են Ղրղզստանի պետական սահմանը եւ սկսել են քարեր նետել Բատկեն-Իսֆան ճանապարհով անցնող մեքենաների վրա, իսկ դեպքի վայր ժամանած Տաջիկստանի սահմանապահ ջոկատը միջոցներ չի ձեռնարկել գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավելին՝ նրանք այդ քաղաքացիների հետ միասին փորձել են խլել մեր սահմանապահների զենքը»,- պնդում է ղրղզական կողմը։
Տարվում է հետաքննություն։