Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 28-ամյա Ֆրիդման Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով: