Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում խոշոր եղջերավոր անասունների կողոպուտով զբաղվող մի խումբ զինված մարդիկ սպանել են 2 գյուղի 39 բնակչի։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, հարձակումն իրականացվել է անցյալ կիրակի Սիգամա եւ Կոկեա գյուղերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրանք հարձակվել են գյուղերի վրա, հրդեհել տները եւ տարել անասուններին։