News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման, այլեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունների հիման վրա պետք էր ՀՔԾ-ում գործ հարուցել: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ոչ մի հիմքեր չունենալով՝ գլխավոր դատախազությունը հունիսի 22-ին քրեական գործ է հարուցում խուլիգանության հատկանիշներով, որը հրապարակում է հունիսի 23-ին, բայց հունիսի 23-ի դեպքերի համար, երբ լրատվամիջոցները հեղեղված էին այդ օրվա տեսագրություններով, նրանց 10 օր ժամանակ էր պետք քրեական գործ հարուցելու համար»,-ասաց նա` նշելով, որ դրանում միտում է նկատում:

Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ հունիսի 23-ի դեպքերով 2 քրեական գործեր պետք է հարուցվեին. մեկը լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտելու, եւ երկրորդը, թե որքան էին օրինաչափ ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ:

Փաստաբանը նշեց, որ Հայաստանում գործող Քրեական օրենսգիրքը քրեորեն պատժելի արարք է համարում լրագրողի մասնագիտական գործողություններին խոչընդոտելը, եւ բավական խիստ պատիժ է դրա համար նախատեսում:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ բավական չէ քրեական գործի հարուցումը, հարկավոր է նաեւ հետեւողականություն, որպեսզի մեղավորները հայտնաբերվեն եւ պատժվեն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը էլ հավելեց, որ եթե հիմա լրագրողները չհամախմբվեն եւ իրենց իրավունքները չպաշտպանեն, ապա այս դեպքը նախադեպ կլինելի հետագայում նման դեպքերի կրկնվելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ այսօր իրավապահները ցրել են ակցիան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ