Հունաստանի կառավարությունը մտադիր է «բանկային արձակուրդը» երկարաձգել եւս մի քանի օրով։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Հունաստանի բանկային շուկայի ներկայացուցիչներին, որոնք այսօր արտահերթ խորհրդակցություն են հրավիրել։
«Բանկային արձակուրդները կշարունակվեն կամ մինչեւ ուրբաթ կամ երկուշաբթի»,-ասել է հանդիպման մասնակիցներից մեկը, գրում է Gazeta-ն։
Հունաստանի կենտրոնական բանկն ավելի վաղ ԵԿԲ-ից խնդրել էր երկարաձգել Հունաստանի եւ նրա բանկերի ֆինանսավորման ծրագիրը։ ԵԿԲ-ն հրաժարվել էր օգնել պետությանը, բայց պատրաստ է երկարաձգել իրացվելիության աջակցության ծրագիրը մինչեւ հանրաքվեի արդյունքների հրապարակումը։