News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի եւ վերջինիս հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների վրա, այլ նաեւ նրանց, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։

Ըստ ԱԳ նախարարի՝ բոլորի վրա է ազդեցությունը զգացվում։ «Մենք կարծում ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների եւ ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, Ռուսաստանում ունենք մեծ հայկական համայնք` մոտ 2,5 միլիոն մարդ։ Ինչպես նաեւ Ուկրաինայում բնակվող մոտ 500 հազար հայեր ունենք։

Նալբանդյանը նաեւ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին եւ նշել, թե Հայաստանն առաջին երկրների շարքում էր, եթե ոչ առաջինը, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի եւ վեց երկրների կողմից բանակցված շրջանակային համաձայնությունը։ «Մենք լիահույս ենք, որ հարցի լուծումը կարող է գտնվել մինչեւ այս ամսվա վերջ, ինչպես ակնկալվում էր, կամ մոտ ապագայում, եւ որը կտանի դեպի հիմնահարցի համապարփակ կարգավորում, որը կբխի ոչ միայն Իրանի եւ հարեւան երկրների շահերից, այլեւ՝ ողջ տարածաշրջանի եւ անգամ դրանից դուրս։ Այսպիսով, մենք հուսով ենք, որ լուծումը կարող է գտնվել, եւ տարածաշրջանի երկրները կկարողանան ունենալ ավելի մեծ հնարավորություններ՝ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ