News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին բռնկված խոշոր հրդեհը ոչ թե Հայոց Ցեղասպանության թանգարանի տարածքում է եղել, այլ Փոքր Բլուրի հատվածում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ ամեն տարի 2-3 անգամ այդտեղ հրդեհ է բռկվում ու սովորաբար պատճառները 2-ն են լինում: «Գիշերային բռնկում չի կարող լինել ապակու կտորից, պատճառը՝ ներքեւի տնտեսվարող սուբյեկտներրն են՝ ձորում գտնվող: Հրդեհի երկու աղբյուր կարող է լինել՝ ռեստորանների հրավառությունը եւ խորոված անելիս, երբ ձորում քամւտ եղանակ է լիում ու խորովածի կրակը ներքեւի փեշերից բարձրանում է վերե: Հրդեհի աղբյուրը ոչ թե վերեւն է, այլ ներքեւից է, օրեր առաջ էլ երկու բտնկում էր եղել, հիմա էլ նայում եմ, էլի ծուխ է երեւում:  Բանն այն է, որ կայծը ընկնում է չորացած խոտածածկի վրա ու հրդեհ է բռնկվում»,-ասաց տնօրենը:

Հայկ Դեմոյանը նկատեց նաեւ, որ այս տարի խոտը շատ բարձր է ու դեպքից 3 օր առաջ ինքը դիմել էր համապատասխան ծառայություններին՝ նշելով, որ հրդեհավտանգ իրավիճակն է, գան ուսումնասիրեն, վերահսկող  հրդեհ անեն, որ չվերահսկվող հրդեհ չդառնա:  «Տեսուչը եկել էր, ուսումնասիրել, բայց չհասցրինք: Մենք արդեն գիտենք՝ մի քանի պոտենցիալ հատված կա, որ հրդեհավտանգ է, առավել քան վստահ եմ, որ պատճառը կամ հրավառությունն է լինում, կամ խորովածի կրակը»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունում հուլիսի 5-ին ժամը 21:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել: Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:Shamshyan.com-ն էլ հայտնում է, թե կրակի տարածման դեմ պայքարում էին նաեւ քաղաքացիներն ու նշված հատվածում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները: Կրակն արագորեն վարկյան տարածվում էր եւ հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին կարողանում դրա դեմն առնել:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք: Ժամը 23.40-ից դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ