Հարավկորեական LG Display ընկերությունը հայտարարել է դյուրակիր համակարգիչների համար նոր սենսորային էկրաններ արտադրելու մտադրության մասին, որոնք սարքերն ավելի բարակ եւ թեթեւ կդարձնեն:
Ընկերությունը նոր էկրանների համար օգտագործելու է Advanced In-Cell Touch (AIT) անվանումով տեխնոլոգիան, որն արդեն կիրառվել է LG-ի բջջային սարքավորումների արտադրության մեջ: Օրինակ՝ այդ տեխնոլոգիայով է պատրաստվել է LG G4-ը:
Արդյունքում, 15.6 մատնաչափ անկյունագծով էկրանը 25%-ով ավելի բարակ եւ 35%-ով ավելի թեթեւ կլինի գոյություն ունեցող FullHD տարբերակից:
Ըստ NEWSru-ի, պաշտոնական տեղեկատվության համաձայն, AIT տեխնոլոգիայով էկրանների արտադրությունը կսկսվի այս տարվա երկրորդ կեսին: